Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհն աշ­խար­հով, սրանք ի­րենց հին «եր­գով»

Աշխարհն աշ­խար­հով, սրանք ի­րենց հին «եր­գով»
13.03.2020 | 01:47
Մինչ աշ­խար­հում մո­լեգ­նում է կո­րո­նա­վի­րու­սը, նավ­թի գնե­րը ռե­կոր­դա­յին ան­կում են գրան­ցում, տար­բեր եր­կր­ներ հաշ­վար­կում են այս ա­մե­նի հետևան­քով ի­րենց տն­տե­սու­թյան կո­րուստ­նե­րը, փոր­ձում հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նել հա­սա­րա­կու­թյա­նը վի­րու­սից զերծ պա­հե­լու հա­մար, մեր հայ­րե­նի կա­ռա­վա­րու­թյու­նը եր­կու տա­րի ա­ռաջ­վա բա­ռամ­թեր­քով ու մո­լուց­քով տր­վել էր քա­րո­զար­շա­վին։ Ան­գամ վարակի նոր դեպ­քե­րը նրանց հետ չեն կանգ­նեց­նում։ Ա­մե­նուր մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից փոր­ձում են զերծ մնալ, իսկ մեզ մոտ բո­լո­րին ի­րար գլ­խի են հա­վա­քում, գյու­ղից գյուղ ընկ­նում, Հրայր Թով­մա­սյա­նին ու 7 դա­տա­վոր­նե­րին հա­մա­րում երկ­րի ա­մե­նա­մեծ սպառ­նա­լիքն ու մար­տահ­րա­վե­րը։ Ընդա­մե­նը քարոզարշավի այսօրվա միջոցառումներն են դա­դա­րեց­ված:
Ո­չինչ չի փոխ­վել, կր­կին մե­ղա­վոր են Ռո­բերտ Քո­չա­րյա­նը և Սերժ Սարգ­սյա­նը։ Եր­կու տա­րի է եր­կի­րը Նի­կոլ Փա­շի­նյանն է ղե­կա­վա­րում, բայց է­լի նա­խորդ եր­կու նա­խա­գահ­ներն են ա­մեն ին­չում մե­ղա­վոր։ ՈՒ սա այն դեպ­քում, որ մե­կը բան­տում է, մյու­սը մե­ղադ­րյա­լի կար­գա­վի­ճակ ու­նի։
Մինչ­դեռ այս քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում շատ կարևոր դե­տալ դուրս է մնում։ Հան­րաք­վեն չու­նի ա­մե­նա­կարևոր հար­ցի պա­տաս­խա­նը՝ ին­չի՞ հա­մար է այն, ի՞նչ խն­դիր է լու­ծում։ Հրայր Թով­մա­սյա­նին և ՍԴ մյուս դա­տա­վոր­նե­րին աշ­խա­տան­քից ազ­գո­վի հե­ռաց­նելն ըն­դա­մե­նը հար­ցի ար­տա­քին կողմն է։ Իսկ ի՞նչ է լի­նե­լու դրա­նից հե­տո, ի՞նչ հար­ցեր է փոր­ձում լու­ծել իշ­խա­նու­թյու­նը, որ, ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, «քո­չա­րյա­նա­սեր­ժա­կան վեր­ջին մնա­ցորդ» այս ՍԴ-ն պետք է դի­մադ­րի։ Այս մա­սին ո­չինչ չի աս­վում կամ ա­մեն ինչ է­լի հան­գում է մեղ­քը նա­խորդ­նե­րի վրա գցե­լու հայտ­նի մե­թո­դին։
Փա­շի­նյա­նի բո­ցա­շունչ ե­լույթ­նե­րից հե­տո քա­ղա­քա­ցի­նե­րը կհաս­կա­նան միայն մի բան՝ մեր­ժել ար­դեն վա­ղուց մերժ­ված­նե­րին ու հեր­թա­կան ան­գամ գնալ ընտ­րու­թյուն­նե­րի՝ ար­հես­տա­կան թշ­նա­մուց, այն է՝ նախ­կին­նե­րից ա­զատ­վե­լու հա­մար։ ՈՒ այս ա­մե­նը հեր­թա­կան ան­գամ Փա­շի­նյա­նը փա­թե­թա­վո­րում է հայտ­նի բա­րաձևով. ժո­ղո­վուրդն է իշ­խա­նու­թյու­նը, ինչ­պես ու­զե­նա, այն­պես էլ կա­նի։ Ե­թե իշ­խա­նու­թյու­նը ժո­ղովր­դինն է, ին­չու՞ են պարգևավ­ճար­նե­րը ձեզ հաս­նում, ին­չու՞ եք դուք օր օ­րի բար­գա­վա­ճում, իսկ ժո­ղո­վուրդն է­լի նույն վի­ճա­կում է, ին­չու՞ են ձեր շր­ջա­պա­տի մար­դիկ վտա­ռի նման լց­վում իշ­խա­նա­կան հա­մա­կարգ, իսկ ժո­ղո­վուր­դը շա­րու­նա­կում ան­գործ մնալ։ «Ին­չու»-նե­րը շատ շատ են, բայց պա­տաս­խա­նո՞ղն ով է։ «Քա­ղա­քա­ցին իր երկ­րում չպետք է տն­վոր լի­նի։ Սա է այս հան­րաք­վեի ի­մաս­տը»,- փաս­տում է Փա­շի­նյա­նը։ Այս­քա­նից հե­տո հարց է ա­ռա­ջա­նում՝ Հրայր Թով­մա­սյա՞նն է խան­գա­րում, որ քա­ղա­քա­ցին ի­րեն տն­վոր չզ­գա։ Այս­տեղ են ա­սել՝ ո՞վ ու­նի Հրայր Թով­մա­սյա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, որ մարդ­կանց զգա­յա­կա­նի վրա էլ է ազ­դում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 12405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ